Անվճար կայքի մրցույթ 2018

Ֆրիդոմ Դեվելոփմենթ ընկերությունը հայտարարում է անվճար կայքի պատրաստման մրցույթ։

Դուք ունեք շատ գրավիչ և շատ օգտակար կայքի գաղափար, բայց չունե՞ք հնարավորություն այս պահին այն իրագործելու, ապա այս մրցույթը Ձեզ համար է։ Մենք կօգնենք ձեր գաղափարը իրականություն դարձնել։

Մրցույթի սահմաններում ցանկացած անհատ կամ ընկերություն կարող է ներկայացնել իր գաղափարը կայքի համար՝ առաջնորդվելով ստորև նշված մանրամասներով: Հանձնաժողովը մեկ գաղափար-կայքը հաղթող կճանաչի և անվճար կպատրաստի այն իր հեղինակի համար:
Նաև ամենահետաքրքրիր մտքերի հեղինակները հնարավոր է աշխատանքի առաջարկ ստանան ընկերության կողմից։

Ֆրիդոմ Դեվելոփմենթ ՓԲԸ-ն ողջունում է գործընկերներին, որոնք ցանկանում են հանդիսանալ «Անվճար կայքի մրցույթ» նախաձեռնության մաս եւ մասնակցել հաղթողի ընտրության ընթացքին: Համագործակցության համար դիմեք հետեւյալ հղումով
Դիմումների ընդունման ժամկետը փակ է: Մենք վերանայում ենք ստացված հայտերը:
էջի ներքև
Նպատակներ
  • Ստեղծել կայք, որն առանց այս հնարավորության անհնար կլիներ իրագործել։
  • Ստեղծել կայք, որը կլինի մեր հպարտությունը։
  • Հնարավորություն տալ կյանքի կոչել մի կայք, որն օգտակար կլինի հանրությանը։
  • Հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն չունեն բավարար միջոցներ դրանք իրականացնելու համար։
  • Տաղանդների բացահայտում։
  • Հայաստանում Վեբ ոլորտի զարգացում։
  • Կբացահայտենք այն հետաքրքիր ու պայծառ մտքերը, որոնք մարդիկ երբևէ ցանկացել են իրագործել կայքի տեսքով։
  • Բոլորի համար կստեղծենք նոր գործընկերներ ձեռք բերելու հարթակ:
Պայմաններ
  • Մասնակցությունն անվճար է։
  • Հայտերի հիմնական նպատակը պետք է լինի հանրությանը օգտակարությունը և ոչ թե շահի հետապնդումը:
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը մեկ հայտ։
  • Անհրաժեշտ է ներկայացնել Գաղափարի մանրամասն նկարագրություն։
  • Գաղափարի / կայքի ոլորտի սահմանափակումներ չկան
  • Նախագծի իրականացման արժեքը չպետք է գերազանցի 2 000 000 ՀՀ դրամը։
    • Նախագծի գնահատումը կատարվում է կազմակերպչի կողմից՝ հաշվի առնելով հայաստանյան շուկայի չափանիշները։
Մասնակիցներ
  • Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած մասնագիտությամբ / մասնագիտացմամբ անհատը/ընկերությունը
  • Մրցույթին չեն կարող մասնակցել․
    • կազմակերպիչ ընկերության աշխատակիցները կամ նրանց ընտանիքի անդամները,
    • այն անհատները / ընկերությունները, ովքեր սահմանված ժամանակահատվածում չեն ներկայացրել մասնակցության հայտ:
Մրցույթի անցկացման ժամկետները
  • Հայտերի ներկայացման սկիզբ - 05/10/2018
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ - 20/10/2018
  • Մրցույթի ամփոփում և հաղթողի հայտարարում - 30/10/2018
Հանձնաժողով
  • Հաղթող անհատը/ընկերությունը ընտրվում է Հանձնաժողովի կողմից, որը կընտրվի կազմակերպչի կողմից:
  • Քվեարկման ձայները բաշխված են լինելու կազմակերպչի և առկայության դեպքում՝ հովանավորների միջև
Մրցույթի հաղթող
  • Հաղթող կճանաչվի այն ընկերությունը/անհատը, ում ներկայացրած հայտը մրցույթի հանձնաժողովի անդամների կողմից կընտրվի որպես առավել բնօրինակ, առավել գրավիչ, առավել օգտակար հանրությանը եւ լավ սահմանված:
  • Կայքի գաղափարի սեփականության իրավունքը պատկանելու է հեղինակին:
Գաղտնիության ապահովում

Ընկերությունը երաշխավորում է, որ Ձեր ներկայացված հայտը չի հրապարակվի, օգտագործվի որևէ այլ աշխատանքում՝ պահպանելով Ձեր իսկ հայտի հեղինակային իրավունքները։ Հայտն ուղարկելիս ձեր միտքն գրանցվում է որպես Ձեր հեղինակություն՝ հիմք ընդունելով նամակագրությունը, որը հետագայում կարող է լինել ապացույց։

Մասնակցություն

Մասնակցության համար անհրաժեշտ է պարզապես լրացնել ստորեւ առցանց հայտը` ձեր եւ ձեր նախագծի մանրամասներով և կցելով անհրաժեշտ նյութերը։